Էրդողանն առաջարկել է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Էրդողանն առաջարկել է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջարկել է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

«Մենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում, նախագահ Էրդողանն առաջարկել է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք ամուր հարաբերություններ ունենք երկու երկրների հետ»,- գրել է Ալթունը Twitter-ում։

Նրա խոսքով՝ Անկարան «դիվանագիտական ​​մակարդակով ամեն ինչ արեց՝ ներկա իրավիճակը կանխելու համար»։ «ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու մեր կոչերը անտեսվեցին, և մենք տեսանք դրա սարսափելի հետևանքները վերջին ճգնաժամում: Այս պատերազմից կարելի էր խուսափել, եթե մեր կոչերը լսվեին: Մենք բազմիցս կոչ ենք արել դիվանագիտական ​​լուծում գտնել, բայց այժմ պատերազմ է, իրականությունն է մեր առջև  Տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցերի շուրջ միջազգային հանրության միասնության բացակայությունը լուրջ խնդիր էր, ինչպես և ռուս-ուկրաինական ճգնաժամի ժամանակ»,- ասել է Ալթունը։