Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ վայբեռի SMS-ներին կանչ չանվանել․ Ալեքսանյան

Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը  հայտնել է, թե չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու։ Հերթական անգամ ընդդիմությունը, համադրելով կամ նույնականացնելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերը էն փաստի հետ, որ սահմաններին որոշակի լարվածություն կա, որ ադրբեջանական զորքերի կուտակում կա, անում է նմանատիպ հայտարարություններ։ Էս ամենը էնքան է կրկնվել, որ արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Հետո էլ, պարոն Մամիջանյան, այստեղից հայտարարեցիք, թե երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել և վայբեռի SMS-ներին կանչ չանվանել, որովհետև  բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ,  ամենայն հավանականությամբ, վայբեռով եք ստանում և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ  մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։ Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»,-ասաց Ալեքսանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում