Մերոնք դրսում. Բիչախչյանն ու Հարությունյանը մասնակցել են իրենց թիմերի հաղթանակներին

Մերոնք դրսում. Բիչախչյանն ու Հարությունյանը մասնակցել են իրենց թիմերի հաղթանակներին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանը և Գեորգի Հարությունյանն այսօր իրենց թիմերի՝ լեհական «Լեգիայի» և հունգարական «Ակադեմիա Պուշկաշի» կազմերում հաղթական խաղերի են մասնակցել:

Վարշավայի «Լեգիան» Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Պուշչզային» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Բիչախչյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 63-րդ րոպեին: Այս խաղի արդյունքներով նա բավական բարձր՝ 7,1 գնահատականն է ստացել:

Այս հաղթանակից հետո «Լեգիան» 36 միավորով 4-րդ տեղում է:

«Ակադեմիա Պուշկաշն» էլ Հունգարիայի առաջնության 20-րդ տուրում մրցել է «Դեբրեցենի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Հայ պաշտպանը հյուրերի կազմում խաղացել առանց փոխարինման և դարձյալ բարձր՝ 7,2 գնահատականը ստացել:

Այս հաղթանակից հետո «Պուշկաշ Ակադեմիան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աղբյուրը՝ Armsport.am: