Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Պեկինին սպառնալը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Պեկինին սպառնալը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, եթե իսկապես ցանկանում է Չինաստանի հետ առևտրային պատերազմը լուծել բանակցությունների միջոցով, պետք է դադարեցնի Պեկինին սպառնալը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է սկսի հավասար երկխոսություն։