Անձրևները կշարունակվեն․ ինչ եղանակ կլինի այս օրերին

Անձրևները կշարունակվեն․ ինչ եղանակ կլինի այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06-11.05.2025թ.)

   

Երևան քաղաքում՝
Մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում՝ անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 7-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        31.6°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              1.6°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       15.3°C