Զինադադարի վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունը դեռ արդիական է

Կիեւի ռեժիմը դեռևս որևէ կոնկրետ պատասխան չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան հրադադարի նախաձեռնությանը, այնուամենայնիվ, առաջարկը մնում է արդիական, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինի նախաձեռնությունը տոների ընթացքում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ արդիական է», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Կիեւի ներկայացուցիչներից տոնական զինադադարին աջակցելու պատրաստակամության մասին հայտարարություններ չեն եղել։
ՌԴ նախագահը հրադադարի վերաբերյալ բոլոր հրահանգները տվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր հրամանատարությանը։