Դոնի Ռոստովում բացվել է Ղուկաս Մադոյանի հուշարձանը

Երեքշաբթի օրը Դոնի Ռոստովի Ժելեզնոդորոժնի շրջանում տեղի է ունեցել Դոնի Ռոստովի պաշտպանությունը երկաթուղային կայարանի տարածքում գլխավորած, Կարմիր բանակի լեգենդար հրամանատար Գուկաս Մադոյանի պատվին կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Նույն տարածքում կա հերոսի անունով փողոց, որտեղ կանգնեցվել է Ներսիկ Կիրակոսյանի և Վալերի Ժիլյաեւի նախագծած հուշարձանը։
Արարողությանը ներկա են եղել Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, մարզի հայ համայնքի ներկայացուցիչներ, նաև հերոսի թոռը և ծոռը։