Արտաշատում կստեղծվի ժամանակավոր հանձնաժողով աննախադեպ տեղատարափի հետևանքների հարցով

Արտաշատում  կստեղծվի ժամանակավոր հանձնաժողով աննախադեպ տեղատարափի հետևանքների հարցով

Արտաշատ համայնքի տարածքում մայիսի 5–ին տեղացած աննախադեպ տեղատարափի և կարկուտի՝ գյուղացիական տնտեսություններին հասցված   վնասի չափը որոշելու և արձանագրելու  նպատակով համայնքապետարանում կստեղծվի ժամանակավոր հանձնաժողով,  որի աշխատանքները համակարգելու և անհրաժեշտ հանձնարարականներ տալու նպատակով համայնքի ղեկավարն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի և ոլորտային մասնագետների մասնակցությամբ։

 Համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը նշել է, որ համայնքում գործող հակակարկտային կայանները գործել են ողջ ծանրաբեռնվածությամբ, սակայն  աննախադեպ տեղատարափի պատճառով որոշ տեղերում գերծանրաբեռնված աշխատող սարքերում առաջացել են տեխնիկական խնդիրներ։

Պարոն Մկրտչյանը  հանձնարարել է   օպերատիվ արձագանքել բոլոր ահազանգերին և անել ամեն բան՝ գործընթացը համայնքում կանոնակարգված և պատշաճ իրականացնելու համար։

Համայնքապետարան