Մերցը «վճռականորեն» որոշել է կրկին առաջադրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար

Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ըստ լուրերի, ցանկանում է այսօր անցկացնել քվեարկության երկրորդ փուլ։ Խմբակցության ներսում զրույցներում նա լավատեսություն է հայտնում և կարծում է, որ որոշներն իր՝ կանցլեր լինելու «դեմ» քվեարկել են ոչ թե լուրջ, այլ տրամադրությունից դրդված, գրել է Bild-ը։
Բունդեսթագի վարչակազմը, իրավաբանները և մյուս խմբակցությունները պետք է միջոց գտնեն այսօր երկրորդ փուլն անցկացնելու համար։ ՔԴՄ-ն, Ձախերը և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություներն արդեն համաձայնության են եկել կրկնակի քվեարկության շուրջ։