Ֆրիդրիխ Մերցն առաջին փուլում չի կարողացել կանցլեր ընտրվել

Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում քվեարկության առաջին փուլում չի կարողացել հավաքել կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ բացարձակ մեծամասնության ձայնը։
Նրա օգտին քվեարկել է անհրաժեշտ 316-ից 310 խորհրդարանական։
Մերցը դարձել է Գերմանիայի պատմության մեջ առաջին թեկնածուն, որը չի ստացել առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։
Բունդեսթագը 14 օր ունի Մերցին կամ կանցլերի մեկ այլ թեկնածուի ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրելու համար, գրում է Reuters-ը։
Մերցի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը փետրվարյան ընտրություններում հաղթել է ձայների 28.5%-ով և առնվազն մեկ գործընկերոջ կարիք ունի։
Մերցը համաձայնվել է կոալիցիա կազմել սոցիալ-դեմոկրատների հետ, որոնք հավաքել են 16.4%, ինչը նրանց ամենավատ արդյունքն է Գերմանիայի հետպատերազմյան պատմության մեջ։