Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Արտաշատի խճուղում կեղտաջրերը ողողել են մոտ 2 կմ-անոց ճանապարհը. Shamshyan

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Արտաշատի խճուղում կեղտաջրերը ողողել են մոտ 2 կմ-անոց ճանապարհը. Shamshyan

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, ըստ բնակիչների՝ կեղտաջուրն անխնա հոսում ու ողողում է մոտ 2 կմ-անոց ճանապարհը: 
 
Կեղտաջրի հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից ու կեղտաջուրը լցվելու պատճառով երթևեկությունը որոշ հատվածներում դառնում է անկառավարելի, քանի որ վարորդները այդ կեղտաջրի միջով չեն վարում իրենց ավտոմեքենան՝ հասկանալի պատճաներով: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղյակ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով իր խորհրդական Կամո Արեյանը արդեն կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության պատասխաատուների հետ, ովքեր խոստացել են, որ 2-3 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեն, իսկ խնդիրն այն է, որ կեղտաջրերի խողովակները խցանված են: