Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը իր սեփական ողբերգությունն է համարում. Կոպիրկին

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը իր սեփական ողբերգությունն է համարում. Կոպիրկին

«Մեր համաժողովն ընթանում է արտասովոր պայմաններում՝ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամութ էջերից մեկի ֆոնին։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված լքեցին իրենց հայրենիքը։ Այս ողբերգության առաջին օրերից Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական   մակարդակով։ Ռուսաստանը դա ընկալում է որպես սեփական ողբերգություն», - այդ մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ռուսական համայնքի հետ համաժողովում, հայտնում է Երևանի Ռուսական տունը։