Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քայլի Ջեների երկու նախկին զուգընկերները Կաննի կինոփառատոնում ընդhարվել են (տեսանյութ)

Համացանցում հայտնվել են Կաննի կինոփառատոնի կադրեր, ըստ որոնց՝ ռեփերներ Թրևիս Սքոթն ու Թայգան՝ հեռուստաաստղ Քայլի Ջեների նախկիններից երկուսը, լուրջ կռվի են բռնվել։ Հայտնել է Page Six-ը։
Ականատեսները պատմել են, որ կոնֆլիկտի պատճառը սովորական բան չի եղել։
Թայգային դուր չի եկել, որ նա և Սքոթը միաժամանակ ներկայացվել են բեմ, թեև նրանք միասին ելույթ չեն ունեցել։ Թրեվիսն իր գործընկերոջից խլել է խոսափողը, և որոշ խոսակցություններից հետո ծեծկռտուք է սկսել։ Կազմակերպիչներին, այնուամենայնիվ, հաջողվել է բաժանել նրանց, իսկ երաժիշտները նույնիսկ շարունակել են իրենց ելույթները։
Տեսանյութն այստեղ