Զելենսկու լեգիտիմության հարցը վճռորոշ կլինի․ Լավրովը մի շարք հայտարարություններ է արել

Զելենսկու լեգիտիմության հարցը վճռորոշ կլինի ուկրաինական կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։
Այլ հայտարարություններ՝
- Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա, «սա արդեն դրական է»;
- Մոսկվայի կողմից հուշագրի վրա աշխատանքներն արդեն իսկ առաջադեմ փուլում են;
- Ռուսաստանի Դաշնությունը կմշակի հուշագիր Ուկրաինայի վերաբերյալ՝ հիմնվելով ամենահիմնարար հարցերի վրա;
- Ուկրաինան հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլ կլինի;
- Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն;
- Ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները պետք է ամբողջությամբ վերացվեն «ինչպես քաղցկեղային ուռուցքը»;
- Անօգուտ է Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելը;
- ԱՄՆ-ն արդեն բացահայտորեն հայտարարում է, որ Ուկրաինայի «տարածքային հարցի» լուծումը անխուսափելի է;
- Վատիկանում բանակցություն անցկացնելու սցենարն անվանել է անիրատեսական;
- Ռուսաստանը պատրաստում է կարգավորման վերաբերյալ հուշագիր;
- Վատիկանի համար անհարմար կլինի հյուրընկալել երկու ուղղափառ երկրների (Ռուսաստանի և Ուկրաինայի) հանդիպումը;
- Մի փոքր անհարմար է Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ վարել Վատիկանում. ուղղափառ երկրները հարցերը կքննարկեն կաթոլիկ հարթակում։
- Ուկրաինան սպասում էր, որ Արևմուտքը ընդմիշտ թույլ կտա իրեն անել այն, ինչ ուզում է, սակայն Թրամփը ցույց տվեց իրավիճակի այլ ըմբռնում;
- Թրամփը հստակ ընդգծում է, որ Ուկրաինայում պատերազմն «իր պատերազմը չէ»։