Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել

Մայիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել։

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 155 փամփուշտ, արկի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: