Ռուսաստանը մտադիր է «ազատագրել» ամբողջ Ուկրաինան, մասնավորապես ռուսախոսներին, Զելենսկու «խունտայից»

Ռուսաստանը մտադիր է «ազատագրել» ամբողջ Ուկրաինան, մասնավորապես ռուսախոսներին, Զելենսկու «խունտայից», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։
«Ուկրաինայի տարածքում միլիոնավոր մարդիկ խոսում են ռուսերեն, դա նրանց մայրենի լեզուն է: Եվ նրանց թողնելը խունտայի իշխանության տակ, որն արգելել է նույնիսկ ռուսերեն խոսելը, շատ մեծ հանցագործություն կլինի», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։