Մինչև որ տարիքի երեխաների մուտքն անվճար կլինի, ի՞նչ է սպասվում հունիսի 1-ին Կենդանաբանական այգում

Մինչև որ տարիքի երեխաների մուտքն անվճար կլինի, ի՞նչ է սպասվում հունիսի 1-ին Կենդանաբանական այգում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00-ը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի Երևանի կենդանաբանական այգում:

Ծրագիր

•    Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,

•     երաժշտական անկյուն,

•     զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար

•    Մուլտհերոսների հետ  հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,

•    պղպջակների շոու, 

•    ֆեյս-արթ, 

•    շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։

Մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ: