Խնձորներ դեղահաբերի փոխարե՞ն․ ո՞ր հիվանդության դեպքում է այս միրգն անփոխարինելի

Խնձորներ դեղահաբերի փոխարե՞ն․ ո՞ր հիվանդության դեպքում է այս միրգն անփոխարինելի

«Օրական մեկ խնձորը բժշկից հեռու է պահում»։ Այս ասացվածքի իմաստը բացատրվել է, և նույնիսկ ապացուցվել է գիտնականների կողմից։

Չինաստանից սրտաբանները հետազոտություն են անցկացրել։ Նրանք պարզել են, որ խնձորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է բոլոր պատճառներից մահացության ռիսկը հիպերտոնիայով հիվանդների մոտ։

Արդյունքները հաստատվել են 2480 միջին տարիքի տղամարդկանց և կանանց մասնակցությամբ անցկացված փորձով։ Պարզվել է, որ շաբաթական 3-6 խնձոր ուտող մարդիկ մահացության ավելի ցածր ռիսկ ունեին (39%-ով ցածր): Նրանց մոտ, ովքեր միրգ էին ուտում ամսական մեկ անգամից պակաս, իրավիճակը հակառակն էր։

Խնձորն իսկապես ունի խոլեստերինի մակարդակը իջեցնելու, ոսկորների առողջությունը բարելավելու և ուղեղային շրջանառությունը բարելավելու ունակություն։ Սա բոլորը շնորհիվ դրա բաղադրության մեջ պարունակվող պեկտինի, ֆլավոնոիդների, քվերցետինի և բորի, հաղորդում է Frontiers in Nutrition ամսագիրը։