Վիետնամում Telegram-ն արգելափակվում է իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու համար

Վիետնամում Telegram-ն արգելափակվում է իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու համար

Վիետնամի տեղեկատվության և կապի նախարարությունը հրահանգել է ինտերնետ մատակարարներին արգելափակել Telegram-ին մուտքը՝ մեսենջերի կողմից կառավարության հետ համագործակցելուց հրաժարվելու պատճառով՝ հարթակի օգտատերերի կողմից թույլ տրված խախտումների հետաքննության հարցում, գրել են ԶԼՄ-ները։

Վիետնամի ոստիկանության տվյալների համաձայն՝ երկրում գործող մեսենջերի 9600 ալիքների և խմբերի 68%-ը զբաղվում է անօրինական գործունեությամբ, այդ թվում՝ խարդախությամբ, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ և «ահաբեկչության հետ կապված կասկածելի դեպքերով»։