Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ․ նախագահ

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ, «Իմեդի»-ին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցման շահագրգիռ կողմերից մեկն ենք»,- ասել է նախագահը։
Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։ «Խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար։ Եվ հնարավորություններ են բացում բոլոր 3 երկրների համար», - ասել է Միխեիլ Կավելաշվիլին: