Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ մայիսի վերջին. Bloomberg

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ մայիսի վերջին. Bloomberg

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին շաբաթում։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ երկրների դիվանագետների։

Բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, սակայն դրանց իրականացումը կախված է Ռուսաստանի մասնակցության պատրաստակամությունից։

Միացյալ Նահանգները կապի մեջ է Կիեւի հետ բանակցություններին նախապատրաստվելու հարցերով։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Մոսկվային ազդանշաններ է ուղարկում Ուկրաինայի հարցում կոշտ դիրքորոշում ունեցող ներկայացուցիչների բանակցություններին մասնակցելու անցանկալիության մասին։

Ռուսաստանը, իր հերթին, Ստամբուլը համարում է պատվիրակությունների հնարավոր հանդիպման առաջնահերթ վայր։