109 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ, հիմնականում անչափահասներ են եղել ղեկին

109 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ, հիմնականում անչափահասներ են եղել ղեկին

Այսօր Հանրապետության դպրոցներում հնչում է վերջին զանգը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում՝ կանխելու անչափահասների կողմից մեքենա վարելու և ՃՏՊ-ների մասնակից դառնալու դեպքերը։

Այսօր՝ 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: Այդ մասին MediaHub-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

«Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։