Բժիշկը զգուշացրել է իմունիտետի համար բուրգերների և պիցցայի վտանգի մասին

Ճարպոտ սնունդը, այդ թվում՝ պիցցան, բուրգերները և տապակած հավը, կարող են թուլացնել օրգանիզմի պաշտպանողական ուժերը և վնասել իմունային համակարգը, kp.ru-ին ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան։
Պետական կրթական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Իրինա Լյալինան «Իզվեստիա» թերթին ասել է, որ ճարպոտ տապակած սնունդը համարվում է ստամոքսի և աղիների համար ամենավտանգավորը։
«Մեկ բուրգերը մեծ վնաս չի հասցնի։ Սակայն ճարպոտ սննդի կանոնավոր և չափից շատ օգտագործումը իմունային համակարգը դնում է մշտական տագնապի վիճակի մեջ։ Սա հյուծում է մարմինը և ստեղծում բարենպաստ միջավայր բազմաթիվ հիվանդությունների զարգացման համար», - բացատրել է փորձագետը։
Մասնագետի խոսքով՝ բորբոքումը նորմալ պաշտպանական մեխանիզմ է, սակայն դրա հաճախակի ակտիվացումը ճարպային սննդի պատճառով կարող է հանգեցնել շաքարախտի, աթերոսկլերոզի, աուտոիմուն հիվանդությունների և վաղաժամ ծերացման զարգացմանը։