Էդգար Ղազարյանին ծաղրում էին, ինձ էլ ակնարկում՝ պաշտոնս կկորցնեմ․ Թովմասյանը դիմել է դատախազին

Էդգար Ղազարյանին ծաղրում էին, ինձ էլ ակնարկում՝ պաշտոնս կկորցնեմ․ Թովմասյանը դիմել է դատախազին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին՝ կապված ապրիլի 4-ին հանձնաժողովի նիստում տեղի ունեցած խայտառակ միջադեպի հետ, երբ ՔՊ-ական պատգամավորները վիրավորում էին ընդդիմության առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին, սպառնում կտրել նրա լեզուն։

«Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության ուղարկմանը, բայց դիմումն արդեն Աննա Վարդապետյանին հասել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը։

Նա նաև նշել է, որ դրանից զատ այդ օրը տեղի է ունեցել մեկ այլ քաղաքական պլանի ձախողում, որի մասին տեսանյութ է պատրաստել։ 

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուին թույլ չտրվեց ներկայացնել իր ծրագրային ելույթը։ Երբ նա նախադասություն էր ձևակերպում, իշխանական պատգամավորներն անմիջապես բղավում էին 15-20 հոգով, որոնք մեր հանձնաժողովի անդամներ չէին, վիրավորում՝ ծաղրածու, խեղկատակ, արա լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլ՝ պատգամավորին ոչ հարիր բառեր արտաբերելով։ 
Այդ օրը իշխանական 4 պատգամավորներ ինձ ակնարկեցին, առաջարկեցին և սպառնացին, որ իմ հետագա պաշտոնավարման հարցը պետք է բարձրացնեն, քանի որ ինձ պաշտոնազրկելու քաղաքական որոշմամբ էին եկել այդ նիստին»,- գրել է Թովմասյանը։

Օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմել է Թովմասյանին ու ասել, որ իրենք են նրան ընտրել են հանձնաժողովի նախագահ։

«Այստեղ հավաքվածներն են մեր խմբակցության պատգամավորները, եթե նիստը չվարեք այնպես, ինչպես հարկն է, մենք հանգիստ կարող ենք ձեր անվստահության հարցը բարձրացնել»,- ասել է Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։