«Բարսելոնան» պայմանագիր կառաջարկի «Միլանի» պաշտպանին

«Բարսելոնան» հետաքրքրված է իտալական «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ կավարտվի հուլիսի 1-ին, եւ նա անվճար կտեղափոխվի այլ ակումբ։
Կատալոնական ակումբում կարծում են, որ Ռոմանյոլին կարող է լինել ուժեղ պահեստային։
Իտալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Հռոմի «Լացիոն»։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոմանյոլին «Միլանի» հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել 1 գոլ , կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։