Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել կառուցվող դպրոցի մերձակայքով, հաստատվեցին․ պատգամավոր

Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել կառուցվող դպրոցի մերձակայքով, հաստատվեցին․ պատգամավոր

Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։

Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։

Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։

Կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով սահման գծելուն։

Ըստ էության, իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը։

Առանց որևէ նախապայմանի եւ անվտանգության երաշխիքի թշնամուն է ընծայվում առաջին պաշտպանական բնագիծը։

Այս ամենը փաստում է մի բանի մասին․ Կիրանցից մայրաքաղաք տեղափոխված Սրբազան պայքարի հաղթանակն այլընտրանք չունի։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան