ՌԴ-ում փոթորկի հետեւանքով 8 մարդ է զոհվել, ևս 10-ը տեղափոխվել են հիվանդանոցներ (լուսանկարներ)

ՌԴ Մարի Էլի շրջանում փոթորկի հետեւանքով 8 մարդ է զոհվել, ևս 10-ը տեղափոխվել են հիվանդանոցներ. հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ամենաուժեղ փոթորիկը Թաիր և Յալչիկ լճերի մոտակայքում հարվածել է հուլիսի 29-ի երեկոյան։ Ուժեղ քամու պատճառով ծառեր ու ճյուղեր են ընկել տեղի ճամբարի ու մեքենաների վրա։
Վատ եղանակի հետեւանքով 8 մարդ է մահացել։ 10-ը տեղափոխվել են հիվանդանոցներ. Նրանցից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Տուժածներից շատերը տեղում բուժօգնություն են ստացել։
(18+) Լուսանկարները՝ այստեղ