ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուս գործընկերոջս հայտարարություններով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ՌԴ-Հայաստան լարված հարաբերությունների հետ կսպված։
«Դուք երկուշաբթի օրվա Ձեր հարցազրույցում փորձեցիք սրբագրել ամեն բան, բայց այսօր ՌԴ ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը Ձեր սրբագրումներից հետո արձանագրեց, որ պաշտոնական Երևանի վերջին քայլերը ոչ բարեկամական են։ Մասնավորապես Հռոմի ստատուտի հետ էր դա կապված։ Ինձ հետաքրքրում է՝ ՔՊ-ն ի՞նչ դիրքորոշում կունենա, երբ այդ նախագիծը գա ԱԺ»,- նշեց նա։
Խամոյանը հիշեցրեց նաև, որ Փաշինյանը վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, և անհասկանալի է Փաշինյանի հայտարարությունը, թե խոսելիք չկա։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ հայտարարություններով։
«ՌԴ նախագահն ասաց, որ իմ ու Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։