Ուկրաինացի խաղաղապահները պետք է վերադառնան հայրենիք և օգնեն Ուկրաինայի ԶՈւ-ին․ Զելենսկի

Ուկրաինացի խաղաղապահները պետք է վերադառնան հայրենիք և օգնեն Ուկրաինայի ԶՈւ-ին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ բոլոր ուկրաինացի խաղաղապահները պետք է վերադառնան հայրենիք և օգնեն Ուկրաինայի զինված ուժերին ռուսական զորքերի դեմ ռազմական գործողություններում։ Փաստաթուղթը հրապարակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։

«Ուկրաինայի նախագահ Զելենսկին որոշել է ուկրաինացի խաղաղապահներին՝ բարձր պրոֆեսիոնալ զինվորականներին, դուրս բերել աշխարհի բոլոր առաքելություններից՝ սարքավորումների հետ միասին: Այժմ պետք է հզորացնել մեր բանակը ռուսական ագրեսիան ետ մղելու գործում»,- գրել է նա:

Ներկայում ուկրաինացի զինվորականները մասնակցում են երեք խաղաղապահ գործողության՝ Կոսովոյում միջազգային խաղաղապահ ուժերում (40 մարդ), Կոնգոյում խաղաղապահ առաքելությանը (13 հոգի), ինչպես նաև ՄԱԿ-ի Կոտ դ'Իվուարում (56 մարդ) գործողությանը: