Բրիգադային գեներալը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց հետ

Բրիգադային գեներալը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց հետ

Ապրիլի 5-7-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

Նշվում է, որ գեներալ Էլիսը նաև այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և ՀՀ ռազմական ակադեմիա։