Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում․ Զախարովա

Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միմյանց նկատմամբ վեճերի և տարածքային պահանջների վերաբերյալ հայտնի է. մենք կոչ ենք անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հարցերը լուծել բանակցությունների միջոցով: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ «անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը» պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, և որ «Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել Մոսկվային հասանելիք եզակի քարտեզների հիման վրա»։

«Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Ադրբեջանի արեւմուտքը Նախիջեւանի հետ»,- նշել է Զախարովան։