Ինչո՞վ է վտանգավոր սեռական հարաբերությունից հրաժարվելը

Ինչո՞վ է վտանգավոր սեռական հարաբերությունից հրաժարվելը

Սեքսը մարմնի ֆիզիկական կարիք է, որի անտեսումը կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների։ Բացի այդ, եթե երիտասարդ տարիներին նկատվում է լիբիդոյի նվազում, ապա հիվանդը պետք է դիմի մասնագետի խորհրդին։

Օրգանիզմի համար նաև վտանգավոր է երկարատև ձեռնպահությունը։ Այս դեպքում մարդը կարող է ունենալ ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիկական խնդիրներ։ Օրինակ՝ տղամարդկանց մոտ սերմնահեղուկի լճացումը կարող է բարդություններ առաջացնել միզասեռական համակարգում, հայտնում է LIVE24-ը։

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ժամանակավորապես սեռական հարաբերություն չունենալը կարող է օգտակար լինել: Այս ժամանակահատվածում մարդը կարող է սովորել ավելի լավ զգալ իր մարմինը և հասկանալ, թե որ գրգիռներն են ավելի շատ հաճույք պատճառում։