Սաուդյան Արաբիան առաջին անգամ մասնակից կգործուղի «Միսս տիեզերք» մրցույթին․ ո՞վ է նա

Սաուդյան Արաբիան առաջին անգամ մասնակից կգործուղի «Միսս տիեզերք» մրցույթին․ ո՞վ է նա

Սաուդյան Արաբիայից առաջին անգամ կին կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին։ Այս մասին հայտնել է Middle East Monitor-ը։

«Միսս Սաուդյան Արաբիա» տիտղոսի հաղթող Ռումի ալ-Քահթանին կմասնակցի «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ։

Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի վերջին Մեքսիկայում։ Աղջիկը 27 տարեկան է, ատամնաբուժության բակալավրի կոչում ունի։

««Միսս Տիեզերք 2024» մրցույթին մասնակցելը պատիվ է ինձ համար։ Սա առաջին անգամն է, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մասնակցում է «Միսս Տիեզերք» մրցույթին»,- ասել է գեղեցկուհին։