«Փյունիկը» հաղթեց «Նորավանքին» և վերադարձավ 1-ին հորիզոնական

«Փյունիկը» հաղթեց «Նորավանքին» և վերադարձավ 1-ին հորիզոնական

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Նորավանքին» և հաղթեց 3:2 հաշվով:

Դաշտի տերերը նախ առաջին խաղակեսում ակամայից գրավեցին սեփական դարպասը, բայց ընդմիջումից հետո արագորեն վերականգնեցին հավասարությունը, ապա ևս երկու գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: Հյուրերը խաղավերջում կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 63 միավոր և դարձյալ վերադարձավ 1-ին հորիզոնական: Փյունիկցիները առայժմ երկու միավորով առաջ են «Արարատ-Արմենիայից»:

«Նորավանքը» երեք անընդմեջ հաղթանակից հետո կրեց առաջին պարտությունը և վաստակած 23 միավորով առայժմ զբաղեցնում է 7-րդ տուրը:

Հաջորդ` 30-րդ տուրը, կմեկնարկի ապրիլի 28-ին: