Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, նաև պետհամարանիշների նկատմամբ․ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ լուծումներ են առաջարկվում վրացական պետհամարանիշների օգտագործման ուղղությամբ։
«Նախագիծը միտված է կարգավորելու այդ խնդիրը, բայց այն իր մեջ պարունակում է լուրջ հիմնախնդիր։ Կարգավորումը հետևյալ կերպ է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գնի չափով մարդը պետք է գումար սառեցնի, որպեսզի իրավունք ունենա ՀՀ-ում այդ ավտոմեքենան օգտագործի։ Երբեմն այդ սառեցված գումարն ավելի մեծ է լինում, քան բուն ավտոմեքենայի գինը և սա իսկական խնդիր է»,-ասաց նա։
Փաշինյանը պատասխանեց․
«Մենք մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշների նկատմամբ, բայց խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների օգտագործելու ժամկետներ և կարգեր կան»։
Մանրամասները՝ տեսանյութում