«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և բարձրացավ 3-րդ տեղ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Ալաշկերտը» Չարենցավանում 1։0 հաշվով հաղթեց տեղի «Վանին»։ Միակ գոլը 10-րդ րոպեին խփել է Իսմայիլ Ֆոֆանան։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակել է 41 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական, որը մինչ այդ 40 միավորով զբաղեցնում էր «Արարատը»։
«Վանը» թվով 16-րդ պարտությունն է կրել ընթացիկ առաջնությունում և վաստակած 18 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։