Պակիստանի երկաթուղային կայարանում 24 մարդու կյանք խլած պայթյունի պահը (տեսանյութ 18+)

Պակիստանի երկաթուղային կայարանում 24 մարդու կյանք խլած պայթյունի պահը ֆիքսվել է տեսախցիկներով։
Պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Կվետտա երկաթուղային կայարանի տոմսարկղերի մոտ։ Մահապարտ-ահաբեկիչը կայարան է մտել ուղեբեռով։Մահացածների թվում կան նաև իրավապահներ։
Պայթյունի հետեւանքով տուժել է մոտ 50 մարդ, գրել է AP-ն։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Չինաստանում ահաբեկչական ճանաչված «Բելուջիստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը։