Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով

Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով

2022 թվականին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նաև Մակրոնի գյուտն է, Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղը Ադրբեջան է, «մեզ ոչ ոք տեղյակ չի պահել»: Այս մասին մարտի 29-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այնուհետև Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասաց. «Մենք զարմացանք, որ դուք այդպես որոշեցիք»»,- ասել է ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ բացատրություններ չեն եղել, քանի որ «Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք դա անում էինք»։