ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրենը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն են խոսել․ ինչ են քննարկել

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրենը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն են խոսել․ ինչ են քննարկել

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ու Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար (Կենտրոնական հետախուզական վարչություն) Ուիլյամ Բըրնսը հունիսի վերջին հեռախոսով քննարկել են Ուկրաինան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ինքը՝ Նարիշկինը։

«Իմ ամերիկացի գործընկերոջ կողմից հեռախոսազրույցի պատրվակը, ինչպես ես եմ գնահատում, հունիսի 24-ի դեպքերն էին։ Պարզ է, թե ինչպես եմ պատասխանել կատարվածի մասին հարցին»,- ասել է նա։

Նարիշկինի խոսքով՝ «զրույցի հիմնական մասը կենտրոնացած է եղել Ուկրաինայի շուրջ թեմայի և իրադարձությունների քննարկման վրա»։ Այն տեւել է մոտ մեկ ժամ։

Հունիսի 24-ին «Վագներ» ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր «արդարության երթի» մասին՝ դուրս գալ ՌԴ իշխանությունների դեմ։ Սրանից առաջ նա ռուսական ռազմական ղեկավարությանը մեղադրել էր «Վագների» դիրքերի վրա հարձակվելու և մի քանի մարտիկի սպանելու համար։ ՌԴ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը և այն որակել սադրանք։ Ավելի ուշ «Վագները» հայտարարել էր Դոնի Ռոստովում Հատուկ ռազմական գոտում շտաբի գրավման մասին, և դրա որոշ մարտիկներ առաջ շարժվել էին դեպի Մոսկվա: Հունիսի 24-ի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը հայտարարել էր, որ հետ է շրջում շարասյուները, իսկ իր մարտիկները վերադառնում են դաշտային ճամբարներ։ Պրիգոժինը ացնել էր Բելառուս։ Որոշ ժամանակ անց նա մահացել էր ավիավթարի հետևանքով։

«Մենք մտածեցինք և քննարկեցինք, թե ինչ անել Ուկրաինայի հետ», - ամփոփել է տնօրենը:

Ավելի վաղ WSJ-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բըրնսը զանգահարել է Նարիշկինին՝ հավաստիացնելու նրան, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ ապստամբության մեջ: ԿՀՎ-ի ղեկավարը իրադարձություններն անվանել էր Ռուսաստանի ներքին գործը, հայտնել են հրատարակության աղբյուրները։

Նարիշկինը նաև խոսել էր Բըրնսի հետ անձնական հանդիպման հնարավորության մասին։ «Հանդիպման մասին պայմանավորվածություն [հունիսի վերջին հեռախոսազրույցի ժամանակ] չի եղել, բայց նման հնարավորություն կա. մնում են և՛ հեռախոսազրույցները, և՛ անձնական հանդիպման հնարավորությունը»,- ասել է նա։

Նրան արդեն անձամբ հանդիպել են Ստամբուլում անցած նոյեմբերին՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցով։

Նարիշկինը այնուհետև հանդիպումն անվանել էր բովանդակալի։ Միաժամանակ ԿՀՎ ղեկավարը հանդուգն էր անվանել հանդիպման ժամանակ տնօրենի պահվածքը։ «Շատ սադրիչ վերաբերմունք կար նաև պարոն Նարիշկինի կողմից։ «Լկտիության և ամբարտավանության զգացում»,- ասել էր նա։