ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Գորիս - Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։

Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: