ՌԴ-ը հաստատել է ոչ բարեկամական պետությունների ցանկը

ՌԴ կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ, հայտնում է RIA Novosti-ն։
Ցուցակում ներառված երկրներն են՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Ճապոնիա։
Հրամանը պատրաստվել է «Օտարերկրյա որոշ վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին» նախագահի՝ 2022 թվականի մարտի 5-ի հրամանագրի շրջանակներում։