Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում 22․02․2024

1. Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել այսօր առավոտյան Երուսաղեմի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Reuters գործակալության տեղեկություններով՝ երեք պաղեստինցիներ կրակ են արձակել Երուսաղեմից դեպի Հորդանանի արևմտյան ափ տանող ճանապարհին տեղակայված անցակետի մոտ գոյացած խցանման մեջ սպասող ավտոմեքենաների ուղղությամբ։ Տեղում հերթապահող ոստիկանների պատասխան կրակից հարձակվողներից երկուսը սպանվել են, ևս մեկը ծանր վիրավորվել է։ 
2. Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ըստ Politico-ի՝ Ռյուտեի հայտը կհաստատվի մինչև ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը։ 
3. Մադրիդում ընթանում է իսպանացի ֆերմերների ամենամեծ բողոքի ցույցը, փողոցներում հարյուրավոր տրակտորներ կան. հայտնում են տեղի լրատվամիջոցները: Նրանք շարժվում են դեպի Իսպանիայի գյուղատնտեսության նախարարություն։ Ֆերմերները պահանջում են իշխանություններից միջոցներ ձեռնարկել տեղական արտադրողին և արտադրանքն արտասահմանյան էժան ապրանքներից պաշտպանելու համար։
4. Չինաստանում բեռնատար նավը «երկու կես է արել» կամուրջը. կան զոհեր և անհետ կորածներ: