Արարատ-Արմենիան կիպրոսյան հավաքի վերջին խաղում հաղթեց դանիական թիմին

Արարատ-Արմենիան կիպրոսյան հավաքի վերջին խաղում հաղթեց դանիական թիմին

«Արարատ-Արմենիան» կիպրոսյան ուսումնամարզական հավաքը ավարտեց հաղթանակով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ստուգողական վերջին խաղում 2։0 հաշվով պարտության մատնեց Դանիայի 1-ին դիվիզիոնի ներկայացուցիչ «Հոբրոյին»։

Հայաստանի գործող գավաթակրի կազում հաղթական դուբլի հեղինակ դարձավ Ջոնաթան Դուարտեն։