Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակացույցը

Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակացույցը

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության հանդիպումների նոր ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կկայանան հետևյալ ժամանակացույցի համաձայն։

Հայաստան – Իռլանդիա – հունիսի 4, ժամը՝ 17։00

Շոտլանդիա – Հայաստան – հունիսի 8, ժամը՝ 22։45

Ուկրաինա – Հայաստան – հունիսի 11, ժամը՝ 17։00 (կախված մրցավայրից)

Հայաստան – Շոտլանդիա – հունիսի 14, ժամը՝ 20։00

Հայաստան – Ուկրաինա – սեպտեմբերի 24, ժամը՝ 17։00

Իռլանդիա – Հայաստան – սեպտեմբերի 27, ժամը՝ 22։45

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով։