«Ջնջել եմ նամակների հավելվածը». Ալեն Սիմոնյանը խնդրում է ըմբռնումով մոտենալ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրում է ըմբռնումով մոտենալ, երբ չի պատասխանում հաղորդագրություններին:
«Սիրելի ընկերներ, վաղուց չափազանց մեծ քանակի հաղորդագրությունների և սպամի պատճառով ջնջել եմ ֆեյսբուքի նամակների հավելվածը և չեմ ստանում ձեր կողմից ինձ ուղղված հաղորդագրությունները:
Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ»,- Facebook-ում գրել է Սիմոնյանը: