Պեսկովը Դուրովին կոչ է արել ուշադրություն դարձնել ահաբեկիչների կողմից Telegram-ի օգտագործման խնդրին

Պեսկովը Դուրովին կոչ է արել ուշադրություն դարձնել ահաբեկիչների կողմից Telegram-ի օգտագործման խնդրին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կոչ է արել ավելի ուշադիր հետևել մեսենջերի աշխատանքին, որն օգտագործվում է նաև ահաբեկիչների կողմից։

«Տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսը, որն իրականում աճել է մեր սերնդի աչքի առջև, գնալով դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում, որն օգտագործվում է ահաբեկչական նպատակներով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանում մեսենջերն արգելափակելու պլաններ չկան, սակայն Կրեմլը ակնկալում է, որ Դուրովն ավելի մեծ ուշադրություն կդարձնի այն փաստին, որ հարթակը դառնում է գործիք ահաբեկիչների ձեռքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրածները հավաքագրվել են «Խորասանի ձայն» տելեգրամյան ալիքի միջոցով։ Այն սերտորեն կապված է «Իսլամական պետության» աֆղանական թևի հետ: