ԱՄՆ-ը և Ուկրաինան պայմանավորվել են օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել

ԱՄՆ-ը և Ուկրաինան պայմանավորվել են օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել

Ուկրաինան և ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի բանակցություններում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր չեն ստորագրել, սակայն պայմանավորվել են այն հնարավորինս շուտ կնքել։ Այս մասին ասվում է Ջիդդայում բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է Վլադիմիր Զելենսկու կայքում։

«Մենք պայմանավորվեցինք հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ՝ Ուկրաինայի տնտեսությունն ամրապնդելու և Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:

Տեսանյութը՝ այստեղ