Կարեն Քոչարյանն անվանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի շտապողականության պատճառը

Բաքուն փորձում է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ հասկանում է, որ պատերազմից հետո Ուկրաինայում նոր աշխարհակարգ է ձեւավորվելու, քարտեզների վերագծման գործընթաց կարող է սկսվել, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նա պարզաբանեց, որ հենց այդ պատճառով են թուրքերն ու ադրբեջանցիները շտապում։
Փորձագետը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախ հանդիպել է Շոյգուի հետ, ապա մեկնել ԱՄՆ։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ խաղաղ պայմանագրի թեման ձգձգվում է կամ աշխարհաքաղաքական ուժերը (Ռուսաստանը եւ Արեւմուտքը) ցանկանում են, որ այն ձգվի, ինչի պատճառով էլ Փաշինյանը ձգձգում է, ինչը դուր չի գալիս մյուս կողմին՝ Ադրբեջանին։ Եթե մի քանի ամիս առաջ խաղաղության պայմանագրի կնքումը կարող էր ձեռնտու լինել բոլոր աշխարհաքաղաքական ուժերին, ապա այժմ նրանցից մի քանիսը, օրինակ՝ Ռուսաստանը, այնքան էլ գոհ չէ, քանի որ դա կհանգեցնի Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության կտրուկ աճին։ Չեմ կարծում, որ Ռուսաստանին ձեռնտու է Հարավային Կովկասն ամբողջությամբ հանձնել Թուրքիային»,-ընդգծեց Քոչարյանը։