Մադրիդի «Ռեալը» չի կարողացել հաղթել «Օսասունային» Իսպանիայի առաջնության խաղում

Մադրիդի «Ռեալը» չկարողացավ հաղթել «Օսասունային» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում։
Հանդիպումը կայացավ Պամպլոնայի Էլ Սադար մարզադաշտում և ավարտվեց 1:1 հաշվով։ 15-րդ րոպեին Կիլիան Մբապեն առաջ մղեց մադրիդցիներին, սակայն 39-րդ րոպեին Բելինգհեմը ստացավ կարմիր քարտ, իսկ 58-րդ րոպեին Անտե Բուդիմիրը իրացրեց 11 մետրանոցը։
Չնայած միավորների կորստին, Մադրիդի «Ռեալը» շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնությունը. «սպիտակները» այժմ ունեն 51 միավոր 24 հանդիպումներից, իսկ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» ունի 50 միավոր: «Օսասունան» 32 միավորով յոթերորդ տեղում է: