Քիմ Քարդաշյանը 50 դոլարով վաճառում է իր հողաթափերը

Քիմ Քարդաշյանը 50 դոլարով վաճառում է իր հողաթափերը

Քիմ Քարդաշյանը 50 դոլարով վաճառում է իր Danward ֆբրենդի հողաթափերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Այն, որ ամառային կոշիկները կարելի է ձեռք բերել մատչելի գնով, աստղն ասել է Instagram-ի իր սթորիում՝ հիշեցնելով բաժանորդներին, որ նա ունի հարթակ, որտեղ վաճառում է իր իրերը՝  Kardashian Kloset։ Danward ապրանքանիշի կայքում հողաթափերը  վաճառվում են 75 դոլարով։

Kardashian Kloset կայքը ստեղծվել է, որպեսզի Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բոլոր անդամները ցուցադրեն այնտեղ իրենց զգեստապահարանի վաճառվող իրերը։ Պլատֆորմի նպատակն է հաճախորդներին հնարավորություն ընձեռել ընդունելու Քարդաշյան ընտանիքի ոճը և աջակցել էկոլոգիականության գաղափարին, որտեղ իրերը պետք է օգտագործվեն մեկից ավելի անգամ: